Իմ Լուսաբացը


Մելինե Խաչատրյան

Ինձ դուր է գալիս դիմավորել լուսաբացը: Մի քանի անգամ ես արթուն եմ եղել և հիացել եմ լուսաբացի տարբեր երանգներով: Ինձ թվում է տարվա տարբեր եղանակներին փոխվում են լուսաբացի գույները:
Վերջին լուսաբացը, որը տեսել եմ, նարնջագույն և երկնագույն էր: Լուսաբացը կարծես ունի նաև հոտ: Այն թարմության ու սառնության բուրմունք է տարածում շուրջը: Լուսաբացն ունի նաև արցունքներ, քանի որ նրա գալուն պես խոտերի ու տերևների վրա արցունքի կաթիլներ են երևում:

Комментарии

Популярные сообщения